Վեդիի ջրամբարի կառուցում
Նախագծի անվանումը՝ «Վեդիի ջրամբարի կառուցում և ոռոգման համակարգերի վերակառուցում» ծրագրի շրջանակներում հորատման և ինեկցիոն աշխատանքներ
2017թ. Tօօsab Consulting Engineering ընկերության հետ համատեղ կատարվել են նախագծային, հորատման աշխատանքներ, հորատման հանուկի փաստագրում և անալիզների կատարում
2018թ. Վեդու ջրամբարի պատվարի հիմնաքարի ցեմենտացման և ամրացման աշխատանքներ:
Վեդիի 29 մլն մ3 ընդհանուր ծավալով և 120 հա մակերեսով ջրամբարի շինարարական աշխատանքները սկսվել են 2017թ. մարտին և նախատեսվում են ավարտել 2021թ.-ին: Նախատեսվում է կառուցել 85 մ բարձրությամբ պատվար, ոռոգման համակարգի երկարությունը կկազմի 37 կմ, ինչի արդյունքում կհաջողվի ոռոգել մոտ 4 հազար հա տարածք: Ծրագրի իրականացման արդյունքում Սևանա լճից ոռոգման նպատակով ջրապահանջարկը կնվազի շուրջ 18մլն/մ3-ով: Ջրամբարի շահագործման հանձնումից հետո կանջատվի 11 պոմպակայան, իսկ 3-ը` մասնակիորեն, տնտեսումը տարեկան կտրվածքով կկազմի մոտ 1 մլրդ.դրամ կամ 19 մլն.կՎտ.ժ էլեկտրաէներգիա:
Ջրամբարի եւ ոռոգման համակարգի կառուցման 90 մլն եվրո արժողությամբ ծրագիրն իրականացվում է Զարգացման ֆրանսիական գործակալության վարկային միջոցներով եւ պետական բյուջեից հատկացված 15 մլն եվրո համաֆինանսավորումով: